Home » 2011 » Օգոստոս » 16 » Վենգերը մտահոգված է
10:51
Վենգերը մտահոգված է
 Անգլիական "Արսենալի" արդեն "վետերան" մարզիչ Արսեն Վենգերը հանրահայտ Sky Sports լրատվամիջոցի լրագրողի հետ հարցազրույցում իր կարծիքն է արտահայտել վերջերս "Արսենալում" կատարված փոփոխությունների մասին. "Ես մի մտավախություն ունեմ, որ մեր սիրելի երկրպագուներն այլևս չեմ ցանկանա սատարել մեր թիմին, քանի որ իրենք կորցրել են սիրելի խաղացողի, բայց կարծում եմ, որ թիմում մնացած ներկայիս խաղացողներն արժանի են ամեն տեսակ աջակցման: Կապ չունի, թե դաշտից դուրս ինչեր են կատարվում, կարևորը խաղն է, որը մեզանում անփոփոխ կմնա: Ես արդեն 15 տարի է, ինչ "զինագործների" գլխավոր մարզիչն եմ, և կարող եմ վստահորեն ասել, որ ներկայիս խաղացողները շատ ուժեղ են ու կարող են ամեն բան նվաճել, եթե մարզական բախտը մեր կողմից լինի:Ուղղակի ուզում եմ երկրպագուներին ասել, որ կապ չունի` մեր գնած խաղացողների տրանսֆերային արժեքը ցածր է, քանի որ միշտ չէ, որ գինն ու խաղացողի որակները համապատասխանում են միմյանց",-մտահոգված ասել է Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hartsat | Tags: երկրպագուներ, լրագրող, լրատվամիջոց, Արսենալ, Արսեն Վենգեր, Sky Sports, խաղացողներ, մարզիչ | Rating: 5.0/2
Total comments: 0