Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն այսօր հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել ոչ թե լավ ֆուտբոլիստների, այլ միմիայն բարձրակարգ: "Մենք օր ու գիշեր աշխատում ենք, և ես գոհ եմ մեր աշխատանքից: Ուզում ենք ձեռք բերել ոչ թե լավ ֆուտբոլիստների, այլ բարձրակարգ: Մենք նախ պետք է գտնենք բարձրակարգ ֆուտբոլիստի, պայմանավորվենք նրա ակումբի հետ, որից
հետո արդեն ֆուտբոլիստի հետ գանք համաձայնության և պայմանագիր կնքենք: Սա է մեր գործելակերպը, կարծում եմ, որ ամենազնիվ տարբերակն է սա: Ես հասկանում եմ մեր երկրապագուների մտահոգությունը, բայց շատ շուտով նորություններ
կլինեն: Հնարավոր է, որ առաջիկա յոթ օրերի ընթացքում նոր ֆուտբոլիստներ
գնենք",-ասել է Վենգերը:
|