Home » 2013»Մարտ»4 » Վենգերը շատ է ցավում կատարվածի համար
13:05
Վենգերը շատ է ցավում կատարվածի համար
Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի բազմափորձ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է մայրաքաղաքային "Տոտենհեմից" կրած իր թիմի պարտությունը: "Մեր թիմը շատ եռանդուն ու դիտարժան խաղ էր ցուցադրում, սակայն տուգանային հրապարակում էլ չբավականացրեց վճռականությունը: Այսօրինակ դառը պարտությունների հետ համակերպվելը դժվար է: Շատ եմ ցավում թիմի և նրա նվիրյալ երկրպագուների համար",- խաղից հետո ասել է Արսեն Վենգերը: