Home » 2012 » Սեպտեմբեր » 1 » Վենգերը վստահ է, որ իրենք կարող են գնումներ անել
19:26
Վենգերը վստահ է, որ իրենք կարող են գնումներ անել
 Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ գոհ է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքից, քանի որ իրենք կարողացել են ձեռք բերել Օլիվյե Ժիրուին, Լուկաշ Պոդոլսկուն և Սանտի Կասորային:  "Մարդիկ դեռ ասում են, որ մենք պետք է ավելի շատ ֆուտբոլիստներ ձեռք բերեինք: Գումարի անիմաստ վատնումը իմաստ չունի, պետք է ուղղակի որակյալ խաղացողների համար ներդրումներ կատարել: Մենք պատրաստ ենք գումար միայն ծախսել ճիշտ ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Պարզապես բոլոր նորեկներին մի որոշ ժամանակ է միշտ պետք հարմարվելու համար: Նույնիսկ Պիրեսը և Անրին միանգամից չկարողացան դրսևորել իրենց մեր թիմում: Մենք լիովին հավատում ենք մեր ֆուտբոլիստներին, բացի դրանից շուտով կազմ կվերադառնա Ջեկ Ուիլշերը, ով վնասվածքի պատճառով երկար բացակայել է: Սա է ամենից կարևորը",– ասել է Արսեն Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0