16:49 Վենգերը երկմտում է. Մխիթարյան, թե՞ Ժադսոն | |
Ինչպես տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի իր գլխավորած ակումբը պատրաստվում է ձեռք բերել Դոնեցկի "Շախտյորի" բրազիլացի առաջատար Ժադսոնին: "Այն լուրերը, թե իբր մենք պատրաստվում ենք գնել Ժադսոնին, չեն համապատասխանում իրականությանը: Մենք չենք խոսել "Շախտյորի" ղեկավարների հետ հենց նրա մասին: Ինչպե՞ս կարող է պատահել, որ մենք խոսեն 28-ամյա խաղացողի մասին: Այո, մենք փորձում ենք մեր առաջատարների համար համապատասխան փոխարինողների փնտրել, բայց ոչ այդ տարիքի: Իսկ "Շախտյորի" ղեկավարների հետ մենք հանդիպել ենք մեկ այլ խաղացողի հարցով, ում մասին դեռևս շուտ է խոսելը",-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը: Ըստ բրիտանական աղբյուրի` այդ "ուրիշ" ֆուտբոլիստի համար կան ընդամենը 3 թեկնածուներ` բրազիլացիներ Լուիս Ադրիանոն ու Ֆերնանդինյոն և մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Հ.Գ.: Իհարկե, դժվար է ենթադրել, որ արդեն այժմ Մխիթարյանը կարող է իրականացնել իր երազանքը, որն է հայտնվել Վենգերի գլխավորած "Արսենալում", սակայն կարծում ենք, որ այդ տրանսֆերը բավականին հնարավոր է, նամանավանդ այն բանից հետո, երբ լոնդոնյան թիմը միանգամից երկու առաջատարի է կորցնում: | |
|
Total comments: 1 | |
| |