Home » 2011 » Մարտ » 5 » Վենգերը գոհ է "Արսենալից"
22:50
Վենգերը գոհ է "Արսենալից"
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դարձել է Անգլիայի "Պրեմիեր լիգայի" փետրվար ամսվա լավագույն մարզիչ: Այս կապակցությամբ ֆրանսիացին իր մեկնաբանություններն է արել . "Շատ զարմանալի է, երբ պարտվում ես գավաթի եզրափակչում, սակայն քեզ լավագույնն են ճանաչում (խմբ. նա նկատի ունի Անգլիայի գավաթի եզրափակչում "Բիրմինհեմից" կրած ցավալի պարտությունը): "Արսենալը" վերջին շրջանում լավ թափ է հավաքել ու հաստատ չի դադարի պայքարելուց: Նշեմ, որ այս տարի մենք իրոք շատ լավ վիճակում ենք գտնվում ու բոլոր ուղղություններով հաղթելու հնարավորություն ունենք: Այս թիմը շատ հասուն խաղ է ցուցադրում, դրա արդյունքն էլ այս մրցանակն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0