19:11 Վենգերը հոգնել է լրագրողներից | |
Հերթական ընկերական խաղից առաջ Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմի առաջատար Սեսկ Ֆաբրեգասի մասին, որը չի մասնակցի մոտակա մի քանի ընկերական հանդիպումներին: "Ֆաբրեգասը դեռ ամբողջովին պատրաստ չէ. նա դեռ բուժում է վնասվածքը: Ճիշտն ասած, ինձ համար տհաճ է խոսել Սեսկի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին, քանի որ նա մեր թիմի խաղացողն է և ոչ մի տեղ էլ չի գնալու: Ամեն մրցաշրջանից առաջ կրկնում եմ նույն բանը, բայց թերթերը չեն հանգստանում: Ես շատ եմ սիրում Ֆաբրեգասին և ուզում եմ, որ նա մեզ հետ մնա: Նա այդ մասին շատ լավ գիտի: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ լրագրողներն անընդհատ ինձ հարցեր են տալիս, խնդրում են մեկնաբանել, թե ինչ սպասելիքներ կան Ֆաբրեգասի տրանսֆերից, ուզում եմ ուղղակի ասել՝ ինձ չի հետաքրքրում ուրիշների կարծիքը, իսկ ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ: Ափսոս, մենք չենք կարող մարդկանց արգելել հարցեր տալ",-զայրացած ասել է Վենգերը: | |
|
Total comments: 0 | |