18:32 Վենգերը կարող է պատժվել | |
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի վերաքննիչ կոմիտեն գործ է հարուցել Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նկատմամբ՝ ֆուտբոլային վերահսկիչ կառույցի կարգապահական կոմիտեի որոշմանը չհետևելու պատճառով: Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը ՈՒԵՖԱ-ի կանոնների խախտման համար որակազրկված էր "Չեմպիոնների լիգայի" վերջին որակավորման փուլի իտալական "Ուդինեզեի" հետ հանդիպմանը, և ըստ կանոնակարգի` որակազրկված մարզիչը խաղի ժամանակ չի կարող շփվել թիմի հետ և հանդիպմանը պետք է հետևի միայն տրիբունայից: Իսկ ահա Վենգերն իր օգնական Փեթ Ռայսի հետ շփվելու հնար էր գտել՝ մեկ այլ մարզչի՝ Բորո Պրիմորացայի միջոցով` նրան հեռախոսային կարճ հաղորդագրություններ ուղարկելով: Ընդմիջմանը Վենգերը զգուշացվել էր, որ նման բան չի թույլատրվում: Նշենք, որ գործը ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի հերթական նիստի ժամանակ կքննվի միայն օգոստոսի 22-ին: | |
|
Total comments: 0 | |