Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 2 խաղով որակազրկվել է ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից` մի քանի օր առաջ Եվրոգավաթային կանոնակարգին չենթարկվելու և դրա արդյունքում թույլ տված խախտման համար: Այսպիսիով` ֆրանսիացի մանսագետը բաց կթողնի իտալական "Ուդինեզեի" հետ պատասխան հանդիպումը,
ինչպես նաև "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի առաջին հանդիպումը, եթե "զինագործները" դուրս գան
խմբային փուլ: Հիշեցենք, որ "Ուդինեզեի" հետ հանդիպումը տեղի կունենա վաղը` օգոստոսի 24-ին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 23:45-ին:
|