Ինչպես նշում եմ եվրոպական մի շարք պարբերականներ, Լոնդոնի "Արսենալը" պատրաստվում է երկրորդ անգամ դիմել "էվերթոնին" վերջինիս պաշտպան Ֆիլ Յագելկային ձեռք բերելու մտադրությամբ: Ըստ պարբերականների` այս
անգամ "կանոնիրները" մոտ 14 մլն եվրո կառաջարկեն անգլիացու համար: Հիշեցնենք, որ "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն օրեր առաջ թիմի երկրպագուներին խոստացել է, որ այս ամռանն անպայման կենտրոկան պաշտպան ձեռք կբերի: Հավելենք, որ "Էվերթոնը" մտադիր է վաճառել իր կենտրոկան պաշտպանին 18 մլն եվրոյից ոչ
պակաս գնով. այս մասին հայտնել է "կապույտ-սպիտակների" շոտլանդացի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
|