Home » 2011 » Օգոստոս » 20 » Վենգերը զարմացած է ՈՒԵՖԱ-ի գործողություններից
19:22
Վենգերը զարմացած է ՈՒԵՖԱ-ի գործողություններից
 Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է ՈՒԵՖԱ-ի մեղադրանքին: Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության վերջին որակավորման փուլի "Արսենալ"-"Ուդինեզե" հանդիպման ընթացքում ֆրանսիացի մասնագետը, ով տրիբունայից էր հետևում իր սաների խաղին, ժամանակ առ ժամանակ հեռախոսի միջոցով հրահանգներ էր տալիս մարզչական շտաբին, ինչն ըստ կանոնակարգի արգելված է: Որոշ ժամանակ անց ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը նախ զգուշացրել, ապա պաշտոնական մեղադրանք է ներկայացրել Վենգերին կանոններին չենթարկվելու համար: "Դժվար է հետևել կանոններին, եթե դրանք ոչ մի տեղ գրված չեն: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներն ինձ ասացին, որ ես կարող եմ հրահանգներ տալ թիմին միայն իմ օգնականի միջոցով: Իսկ ահա խաղից հետո ինձ ասացին, որ ես նման բան անելու իրավունք չունեի և ինձ մեղադրանք ներկայացրեցին կանոնների չենթարկվելու համար: Տարօրինակ իրավիճակ ստեղծվեց մեզ մոտ, և դա շատ լուրջ խնդիր է: Իմ կարծիքով, ՈՒԵՖԱ-ի` իմ դեմ ուղղված մեղադրանքները անհիմն են: Ես աշախտում էի հետևել բոլոր կաննոներին: Ինձ արգելված էր մտնել հանդերձարան ընդմիջման ժամանակ, և ես էլ այնտեղ չեմ եղել, իսկ մնացածի հետ կապված ասեմ, որ ես հետևել եմ բոլոր հրահանգներին",-մեղադրանքից զարմացած` ասել է Վենգերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0