Home » 2011 » Մարտ » 7 » Վենգերը զարմացել է, որ իրեն են շնորհել ամսվա լավագույն մարզչի կոչումը
18:27
Վենգերը զարմացել է, որ իրեն են շնորհել ամսվա լավագույն մարզչի կոչումը
Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ ազգությամբ ֆրանսիացի Արսեն Վենգերը լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ զարմացած է, որ ճանաչվել է անգլիական "Պրեմիեր լիգայի" փետրվար ամսվա լավագույն մարզիչ:
Անգլիական հեղինակավոր պարբերականները նեջբերում են ֆրանսիացի մասնագետի խոսքերը. "Շատ տարօրինակ է, երբ պարտվում ես գավաթի եզրափակչում, և քեզ ճանաչում են ամսվա լավագույն մարզիչ: Միևնույն ժամանակ, մենք "Պրեմիեր լիգայում" լավ թափ ենք  հավաքել և մտադիր ենք շարունակել նույն ոգով: Հիմա մենք վերջին տարիների ընթացքում լավագույն վիճակում ենք գտնվում և կարող ենք հաջող ավարտել մրցաշրջանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0