Home » 2011 » Հուլիս » 31 » Վենգերյան նորագույն խնդիրները
20:59
Վենգերյան նորագույն խնդիրները

 Անգլիական "Արսենալի" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Emirates Cup մրցաշարի երկրորդ խաղից առաջ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Սամիր Նասրիի, Սեսկ Ֆաբրեգասի և Թյերի Անրիի մասին, ինչպես նաև պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի քանի այլ հարցերի:
Ժերվինյոյի մասին:
"Ժերվինյոն հենց սկզբից էլ լավ տպավորություն թողեց ինձ և մյուս ֆուտբոլասերների վրա: Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է վստահ լինել սեփական ուժերի վրա: Դրանից է կախված ֆուտբոլիստի լավ խաղը: Ժերվինյոն վստահ է իր վրա և դա օգնում է նրան ցույց տալու իր լավագույն կողմերն ու ողջ պոտենցիալը: Նա ունի այն, ինչը պետք է թիմի առաջատար դառնալու համար: Ինձ հատկապես դուր է գալիս այն, թե ինչպես է նա տիրում գնդակին և ինչպես է օգտագործում իր արագությունը: Այդպիսի հարձակվող անշուշտ վաղուց էր պետք մեր թիմի համար":

Հետագա ձեռքբերումների մասին:
"Իհարկե, նոր տրանսֆերներ լինելու են մոտակա օրերի ընթացքում: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Չեմ ուզում հիմա ինչ-որ մեկի անունը տալ: Ցավոք, որոշ ակումբներ խոսում են մեր ֆուտբոլիստների մասին և հետաքրքրված են նրանց ծառայություններով, ինչը մեզ թույլ չի տալիս ամբողջվին կենտրոնանալ մեր անելիքների վրա:
Շատ խոսակցություններ են պտտվում Մատայի տրանսֆերի շուրջ, բայց դա չի նշանակում, որ մենք կգնենք նրան":
Թեո Վոլկոտի մասին:
"Ամեն ինչ ավելի լավ է, քան մենք պատկերացնում էինք: Թեոն կկարողնա մասնակցել մրցաշրջանի մեկնարկին, նրա ստացած վնասվածքը չնչին էր":

"Բարսելոնայի" գործողությունների մասին:
"Բոլոր ակումբներն էլ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու իրավունք ունեն անկախ նրանց ֆինանսական կարգավիճակից: Հաշվի առնելով եվրոպական շատ ակումբների կարգավիճակը, կարող եմ ասել, որ կատալոնացիների կուտակած պարտքերը այդքան էլ վախեցնող չեն ու նրանք կարող են իրենց թույլ տալ 40-50 մլն եվրո վճարել մեկ խաղացողի համար":

"Մանչեսթեր Սիթիի" գործողությունների մասին:
"Ես գոհ եմ իմ թիմից, ուրախ եմ՝ տեսնելով, թե ինչպես են զարգանում իմ սաների ֆուտբոլային որակները: Ինձ դուր է գալիս թիմի տրամադրվածությունը և թե ինչքան են աշխատում խաղացողներն իրենց վրա հաջողության հասնելու համար, թե որքան մեծ է իրենց ձգտումը դեպի հաղթանակը: Անցած մրցաշրջանի անհաջողությունները շատ դառը հետք թողեցին մեզ վրա: Մենք գիտենք, որ ուժեղ ենք և գիտենք, որ շատ բան կարող ենք փոխել "Արսենալի" պատմության մեջ, բայց երբեք 45 մլն չենք վճարի մեկ խաղացողի համար: Մենք "Սիթի" չենք, ու երբեք չենք լինի: Նրանք երբեմն կեղտոտ պայքարի են դիմում՝ այլ ակումբներից խլելով հիանալի պոտենցիալ ունակություններ ունեցող խաղացողների, ովքեր մեկ տարի անց վերածվում են անհաջողակների":

"Արսենալ"-"Բարսելոնա" բարդ բանակցությունների մասին:
"Հիմա ամեն ինչ կախված է Սեսկից: Միայն նա կարող է այս հարցի լուծումը տալ: Սեսկը շատ ծանր վիճակում է և շատ լուրջ ընտրության առաջ է կանգնած: Խաղալ իր հարազատ ակումբում, որտեղ առաջին անգամ իր ֆուտբոլային քայլերն է կատարել, թե մնալ իրեն արդեն հարազատ թիմում, որի կազմում հանդես է եկել 16 տարեկան հասակից և իր լավագույն տարիներն է անցկացրել: Անձամբ ես նրան շատ լավ եմ հասկանում: Ամեն դեպքում, եթե Սեսկը մնա մեզ մոտ, մենք պետք է վստահ լինենք, որ նա ամբողջ ուժով և հոգով կխաղա թիմի համար":

Անրիի հնարավոր վերադարձի մասին:
"Ես տեսել եմ նրան մարզման ժամանակ: Ուրախ եմ նրան նորից "Էմիրեյթսում" նրան տեսնելու համար: Նա "Արսենալի" լեգենդն է, մեր պատմության մի մասնիկը և նրա վերադարձը հաճելի անկնկալ էր մեզ համար":

Սամիր Նասրիի մասին:

"Ուզում եմ, որ Նասրին անպայման մնա, բայց չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր: Հիմա ամեն ինչ նրա ձեռքերում է: Հուսով եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի և կմնա "Արսենալում": Ես դրական եմ տրամադրված և իսկապես ուզում եմ, որ Նասրին մնա":

Ֆուտբոլում նոր տեխնոլոգիաներ օգտագործելու մասին:
"Գաղտնիք չէ, որ ես շատ կողմ եմ նոր տեխնոլոգիաների օգտագործմանը ֆուտբոլում և կարծում եմ, որ նորամուծություններն օգնում են մրցավարներին և ֆուտբոլիստներին ճիշտ կողմնորոշվել և անախորժություններից խուսափել":

Ներկայիս թիմի մասին:
"Հիմա իմ թիմը գտնվում է հիանալի մարզավիճակում: Տղաները շատ լավ են տրամադրված: Թիմում հիանալի մթնոլորտ է: Ֆուտբոլիստները շատ լավ հարաբերությունների մեջ են միմյանց ու ինձ հետ, ինչը ինձ ավելի է ուրախացնում: Իմ սաները հիմա ավելի վստահ են իրենց վրա և պատրաստ են նոր դժվարություններ հաղթահարելուն":
Ակումբի նոր ծրագրերի մասին:
"
Այս տարի լրանում է ակումբի 125-ամյակը: Մենք շարունակելու ենք նույն ոգով աջակցել և օգնություն տրամադրել այն երեխաներին, ովքեր դրանց կարիքն ունեն: Բարեգործություննները և երեխաներին օգնելը ակումբի մի մասն են կազմում թե նախկինում, թե այսօր":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 466 | Added by: Hartsat | Tags: Ժերվինյո, Արսենալ, Սամիր Նասրի, Թյերի Անրի, Արսեն Վենգեր, Սեսկ Ֆաբրեգաս | Rating: 5.0/1
Total comments: 0