Home » 2012 » Օգոստոս » 16 » "Վերդերի" ավելի քան 21 հազար երկրպագուներ բողոքում են
09:39
"Վերդերի" ավելի քան 21 հազար երկրպագուներ բողոքում են
 Գերմանական "Վերդերի" նվիրյալ երկրպագուներն իրենց բողոքի ձայնն են արտահայտել` իմանալով, որ իրենց սիրելի թիմի հովանավորը պետք է դառնա Wiesenhof հայտնի ընկերությունը, քանի որ վերջինս զբաղվում է տնային թռչունների համար կեր արտադրելով: Օրերս կնքված 2-ամյա պայմանագրի համաձայն` "Վերդերը" շուրջ 10 մլն եվրո գումար կստանա, սակայն ակումբի երկրպագուները դեմ են նման հովանավորին` այդ համաձայնագիրը իրենց պատիվը վարկաբեկող որակելով: Ավելի քան 21 հազար երկրպագուներ իրենց ստորագրությունն են դրել այն բողոքի նամակում, որն ուղղված է բրեմենյան ակումբի ղեկավարությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 360 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0