21:01 "Վերդերի" և "Շալկեի" միջև դիմակայությունը խաղաղ ելք ունեցավ | |
![]() "Շալկե 04"-ը, որը պարզապես փայլուն է հանդես գալիս "Չեմպիոնների լիգայում", "Բունդեսլիգայում" շարունակում է իր "համեստ" և ոչ այնքան դիտարժան ելույթները: "Բունդեսլիգայի" մրցաշարային աղյուսակում երկու անմիջական հարևանների պայքարում հանդիպման հաշիվը բացվեց խաղի 59-րդ րոպեին, երբ աչքի ընկավ դաշտի տերերի երիտասարդ հարձակվող Սանդրո Վագները: "Շալկե 04"-ի ֆուտբոլիստներին հաջողվեց բավական արագ վերականգնել հաշվի հավասարակշռությունը շնորհիվ բրազիլացի տաղանդավոր հարձակվող Էդուի: Հանդիպման ավարտից հետո երկու կողմերը վաստակեցին մեկական միավոր և շարունակում են մրցաշարային աղյուսակում ընթանալ միմյանց հարևանությամբ:
| |
|
Total comments: 0 | |