Home » 2011 » Սեպտեմբեր » 2 » Վերջ. հնչեց հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչը
22:21
Վերջ. հնչեց հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչը
 Հայաստանի ազգային հավաքականը Անդորրայում վաստակեց պլանավորված երեք միավորները և բարձր տրամադրությամբ կմեկնի Սլովակիա, որտեղ սեպտեմբերի 6-ին կմրցի տեղի հզոր ընտրանու հետ: Հանդիպումը սկսվեց մեր ընտրանու` գնդակին համեմատած ավելի շատ տիրումով, սակայն մերոնք այդպես էլ չէին կարողանում գտնել մրցակցի դարպասը գրավելու ուղին: Դեռ ավելին, Անդորրայի ընտրանի հակագրոհների միջոցով փորձում էր ստուգել մեր դարպասի ամրությունը, որը պաշտպանում էր  փորձառու Ռոման Բերեզովսկին: Հարկ է շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր խաղադաշտում էին մինչև հանդիպման վերջին րոպեները և բուռն ձևով ոգևորում էին մեր տղաներին: Մի պահ տվում էր, թե անդորրացիները սեփական դաշտում հյուրի կարգավիճակ են ստացել:Ոչ շատ բարձր տեմպով ընթացած խաղում Հայաստանի ընտրանին ուներ տարածքային առավելություն, ինչպես նաև բազմաթիվ գոլային պահեր և հաջողության հասավ երեք անգամ. խաղակեսերի վերջնամասերում, երբ նպատակին հասավ Մարկոս Պիզզելիի, Գևորգ Ղազարյանի և Հենրիխ Մխիթարյանի դիպուկ հարվածները: Մինչ գոլային դրվագը երկու անգամ աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնող Արթուր Սարկիսովը: Յարոսլավլի "Շիննիկի" հարձակվողը նախ 28-րդ րոպեին փորձեց 11 մետրանոց վաստակել, սակայն մրցավարը նրա գործողությունները գնահատեց որպես սիմուլյացիա և վերջինիս պատժեց դեղին քարտով: 4 րոպե անց Սարկիսովը հիանալի հարվածով հեռավոր անկյունը փորձեց գրվել, սակայն այս անգամ դաշտի տերերին փրկեց դարպասապահը: Երկրորդ կեսում խաղի պատկերը չփոխվեց: Արագությունները նույնն էին, բայց Հայաստանի հավաքականն առավելություն ուներ և պարբերաբար գոլային պահեր էր ստեղծում: Գևորգ Ղազարյանը, գնդակը ստանալով նպաստավոր դիրքում, անհաջող կասեցրեց այն, իսկ Մանուչարյանի լավ հարվածը մի փոքր շեղ ստացվեց, այնուհետև դաշտի տերերին Մարկոսի հարվածից հետո փրկեց հորիզոնական դարպասաձողը: Սակայն 75-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Դոնեցկի "Մետալուրգը" ներկայացնող Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստը` Գևորգ Ղազարյանը, ով մոտ տարածությունից ամրապնդեց Հայաստանի հաջողությունը` հաշիվը դարձնելով 0-2 հօգուտ մեզ: Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը` վերջին րոպեին հիանալի իրացնելով Կառլեն Մկրտչյանի վաստակած 11 մետրանոցը: Այս դրվագում խաղադաշտից հեռացվեց Անդորրայի միակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և ավագ Իլդեֆոնս Լիման:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը հայ ֆուտբոլասերների բուռն աջակցությամբ վստահ հաղթանակ տարավ Անդորրայում: Մեզ մնում է սպասել վաղը` Երևանի ժամանակով 19:00-ին, երբ Անդորրայի նույն մարզադաշտում կմրցեն այս երկրների արդեն երկրների երիտասարդական թիմերը:
Վերջում միայն հավելենք, որ մեր խմբում Ռուսաստանի ընտրանին սեփական հարկի տակ նվազագույն 1-0 հավով պարտության մատնեց Մակեդոնիայի ընտրանուն:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 452 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 3