Ինչպես հայտնում է բրիտանական BBC ռադիոկայանը, Լոնդոնի "Տոտենհեմը" մտադիր է վարձավճարային հիմունքներով թիմ հրավիրել "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեզցի 27-ամյա հարձակվող Էմանուել Ադեբայորին: Պայմանագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ երկու կողմերը երեկ արդեն նախնական համաձայնության են եկել: Սպասվում է, որ "Տոտենհեմի" կազմում Ադեբայորը կարող է խաղադաշտ դուրս
գալ արդեն Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մոտակա տուրում` "Մանչեսթեր Յունայթեդի"
հետ կայանալիք կարևոր խաղի ժամանակ: Իսկ ահա համաձայն Goal.com հանրահայտ կայքի ունեցած տեղեկությունների՝ Էմանուել Ադեբայորի
շաբաթական աշխատավարձը, որը կազմում է 170 հազար ֆունտ ստեռլինգ, "Սիթին" ու "Տոտենհեմը" հավասարապես են վճարելու, ավելին մեկ մրցաշրջանի համար "խթանները" ստիպված են լինելու "քաղաքաբնակներին" 2 մլն ֆունտ ստեռլինգ վճարել:
|