17:22 Վերջապես ավարտվելու են Սանչեսի մասին խոսակցությունները | |
Իսպանական ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր է` գրում են, որ իտալական "Ուդինեզեի" և Չիլիի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Ալեքսիս Սանչեսի գործակալ Ֆելիչևիչը գտնվում է Բարսելոնայում: Ահա և պարզ է դարձել, որ կատալոնական գրանդ "Բարսելոնայի" սպորտային տնօրեն Սուբիսարետան Սանյեհինի հետ այցելել է Սանչեսի գործակալին հյուրանոցում, որտեղ քննարկել են չիլիացու պայմանագրի որոշ մանրամասները: Այսպիսով` սպասվում է, որ այսօր գիշերը երկու ակումբների միջև կնքվելիք պայմանագրում նշված կլինեն հետևյալ ենթակետերը. 1) "Բարսելոնան" ֆուտբոլիստի համար կվճարի 27 մլն եվրո, ևս 10-ը կամ 12-ը` գալիք տարիների ընթացքում, 2) գործարքի մեջ ոչ մի այլ խաղացող ներգրավված չի լինի, 3) պայմանագիրը կկնքվի 5 տարով, իսկ ևս 1-ը ֆուտբոլիստի ցանկության դեպքում: Վերջապես կարող ենք ասել, որ 22-ամյա Սանչեսը, ով ճանաչվել է 2010/2011թթ. մրցաշրջանում "Ա Սերիայի" լավագույն ֆուտբոլիստ, շաբաթ կամ կիրակի օրը կժամանի Բարսելոնա, իսկ երկուշաբթի օրը պաշտոնապես կներկայացվի որպես կատալոնյան թիմի առաջին ձեռքբերում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
| |
|
Total comments: 0 | |