Home » 2012 » Մայիս » 31 » Վերջին մարզումը Հունաստանի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ
18:06
Վերջին մարզումը Հունաստանի ընտրանու հետ կայանալիք խաղից առաջ
 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավստրիայի Ֆուլպմես քաղաքում Հունաստանի հետ ընկերական խաղից առաջ վերջին մարզումն անցկացրեց: Ազգային թիմի անդամները մարզման սկզբում անցկացրին երկկողմանի հանդիպում, որին մասնակցին հավաքականի ճամբարում գտնվող բոլոր խաղացողները: Երկկողմանի ոչ երկար հանդիպումից հետո ֆուտբոլիստները որոշ ժամանակ մշակեցին հարվածները` ծանրաբեռնվածության տակ պահելով դարպասապահներ Ռոման Բերեզովսկուն ու Գևորգ Կասպարովին:  Մարզումը տևեց մոտ 50 րոպե, որի ավարտից հետո Հայաստանի հավաքականը վերադարձավ "Ստուբաեր Հոֆ" հյուրանոց:
     Նշենք, որ Հունաստանի հետ ընկերական հանդիպումը տեղի է ունենալու Ֆուլպմեսից 70կմ հեռավորության վրա գտնվող Կուֆշտեյն քաղաքում: Երևանի ժամանակով 22:30-ին սկսվող հանդիպմանը ներկա կլինեն Ավստրիայում ու Գերմանիայում բնակվող հայ ֆուտբոլասերներ, որոնցից ոմանք արդեն այսօր այցելել էին Հայաստանի հավաքականին: Սպասվում է նաև, որ խաղին ներկա կլինեն մեծ թվով եվրոպացի ֆուտբոլային սկաուտներ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 421 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0