Home » 2012 » Դեկտեմբեր » 4 » Վերրատտին կհայտնվի՞ "Յուվենթուսում"
19:30
Վերրատտին կհայտնվի՞ "Յուվենթուսում"
 Թուրինի "Յուվենթուսը" հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական "ՊՍԺ"-ի իտալացի 20-ամյա կիսապաշտպան Մարկո Վերրատտիի նկատմամբ: "Ծեր սինյորան" հետաքրքրված էր Վերրատտիի ծառայություններով դեռ այն ժամանակ, երբ տաղանդաշատ ֆուտբոլիստը խաղում էր իր հայրենի "Պեսկարա" ակումբում: Վերրատտին, ըստ որոշ լրատվամիջոցների, արդեն այժմ ցանկանում է հեռանալ "ՊՍԺ"-ից: Ավելին` ֆուտբոլիստը նաև մի անգամ խոստովանել է, որ երկրպագում է "Յուվենթուսին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 557 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0