Ինչպես հայնտում է Sky Sports հանրահայտ լրատվամիջոցը, Լևերկուզենի "Բայերը" և Չիլիի ազգային հավաքականի երիտասարդ խաղացողի համար թուրինյան գրանդը գերմանական թիմին կփոխանցի շուրջ 12 մլն
եվրո` չհաշված հետագայում վճարվելիք բոնուսները: Երեկ "Յուվենթուսի" մարզական տնօրեն Ջուզզեպե Մարրոտան, "Բայերի" սպորտային տնօրեն
Ռուդի Ֆյոլլերը և Արթուրո Վիդալի գործակալը հանդիպել են գործնական սեղանի շուրջ ու որոշել չիլիացի
ֆուտբոլիստի տրանսֆերի հարցը: Շատ հավանական է, որ այսքանով "Բայերի" և "Յուվենթուսի" համագործակցությունը
չի ավարտվի, քանի որ գերմանական ակումբը հետաքրքրված է "Ծեր սինյորայի" հենակետային կիսապաշտպան Մոմո Սիսսոկոյի ծառայություններով։ Սպասվում է, որ թուրինյան ակումբի կազմում Արթուրո Վիդալը կփոխարինի հեռացող Ֆելիպե Մելոյին:
|