Home » 2012 » Մարտ » 20 » Վիդիչն է՞լ սկսեց գովերգել "Բարսելոնային"
08:58
Վիդիչն է՞լ սկսեց գովերգել "Բարսելոնային"

 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը խոստովանել է, որ բոլոր թիմերի համար էլ անչափ դժվար է ու անցանկալի մրցակցել կատալոնական "Բարսելոնայի" դեմ, քանի որ "կապտանռնագույնները" միշտ էլ տարածքային առավելություն են ունենում: "Կարծում եմ` ամենամեծ խնդիրը, որ դժվարություններ է ստեղծում "Բարսելոնայի" դեմ խաղալիս այն է, որ նրանք առանց առաջ քաշված հարձակվողի են խաղում: Նրանք տեղաշարժում են գնդակն ամբողջ խաղադաշտում և տարածքային առավելություն են ստանում: Իսկ դա վախեցնում է առաջատար այլ թիմերին: Իհարկե, նրանք լավ են հանդես գալիս տեխնիկապես, լավ են կարդում խաղն ու իսկապես գիտեն ինչ են անում: Նրանք դա տարիներով են սովորել: Նույնիսկ երբ դու գիտես, թե ինչ է սպասվում, ոչինչ փոխել չես կարող: Մնում է միայն ասել, որ նրանք հիանալի թիմ են ստեղծել",- ասել է 30-ամյա սերբ պաշտպանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0