11:56 Վիդիչը լավ ակնկալիքներ ունի | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ավագ, սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը կարծիք է հայտնել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որ "սատանայական" թիմի հիմնական խաղաքարտը "մանկունիանցիների" գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն է, ինչպես նաև պատմել է իր ցանկությունների, նոր մրցաշրջանի ակնկալիքների մասին: Խաղացողի խոսքերը մեջբերում է Sky Sports լրատվամիջոցը: "Հուսով եմ՝ մինչև մրցաշրջանի մեկնարկը մենք լավ մարզավիճակ ձեռք կբերենք: Առաջնության առաջին խաղերում մենք հանդիպու ենք ուժեղ մրցակիցների հետ: Եթե մեզ հաջողվի հաղթանակ տոնել, ապա նորից կարող ենք տիտղոս նվաճել: Ֆերգյուսոնը "Յունայթեդի" գլխավոր խաղաքարտն է. դա բոլորին է հայտնի: Այլ թիմերում մարզիչները փոփոխվում են, քանի որ չեն կարողանում ստեղծել մարտունակ թիմ, իսկ մեզ մոտ ամեն ինչ հարթ է: Նոր մրցաշրջանում թիմում երեք նորեկներ կան, ովքեր լավ հարմարվել են թիմին: Կարծում եմ՝ "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին" ավելի համառ պայքար կմղեն տիտղոսի համար, քան անցած տարի էր: Նրանք, անկասկած, դարձել են ավելի ուժեղ ու ոխերիմ",- ասել է Վիդիչը: | |
|
Total comments: 0 | |