Home » 2012 » Օգոստոս » 8 » Վիդիչը լուրջ է տրամադրված
15:02
Վիդիչը լուրջ է տրամադրված
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" սերբ կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով անցած մրցաշրջանում ստացած ծանր վնասվածքի պատճառով երկար ժամանակ ֆուտբոլ չի խաղացել, օրերս կրկին վերադարձել էր ֆուտբոլային խաղադաշտ ու երկար դադարից հետո կրկին հանդես է եկել "կարմիր սատանաների" կազմում: "Ես արդեն հիմա ինձ լավ եմ զգում, թեև դեռ ափսոսում եմ, որ 8 ամիս ստիպված եմ եղել ծնկանս վնասվածքի պատճառով բացակայել: Դեռևս համապատասխան մակարդակ չունեմ, որպեսզի համարվեմ թիմի հիմնական կազմի խաղացող, բայց կփորձեմ ամեն ինչ անել արագորեն վերականգնվելու համար: Ոտքս ադրեն նորմալ է, որևէ ցավեր չկան այդ հատվածում: Խաղ առ խաղ ավելի լավ հանդես կգամ: Ամեն ինչ անում էի, որպեսզի ավելի արագ վերադառնամ, սակայն դե այսպես ստացվեց: Կփորձեմ շատ աշխատել համապատասխան խաղամակարդակ ձեռք բերելու համար",- ասել է 30-ամյա սերբ պատպանը, ով չի մոռացել գովել նաև թիմի երիտասարդներին, ովքեր արժանիորեն են փոխարինել իրեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0