Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" սերբ պաշտպան Նեմանյա Վիդիչը, ով վերջին ամիսներին այդպես էլ չի կարողանում նորմալ խաղ ցուցադրել, նորից ստիպված է առանց իր օգնության թողնել "Յունայթեդին": Ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառանա լավագույն դեպքում այս տարվա դեկտեմբերի վերջին: Ըստ Ալեքս Ֆերգյուսոնի՝ Վիդիչը կկարողանա թիմին օգնել հայտնի "Boxing Day"-ի շրջանակներում: Հավելենք միայն, որ դեռևս այս տարվա սեպտեմբերին սերբ պաշտպանը վիրահատության էր ենթարկվել՝ ծնկային հոդերի խնդիրների պատճառով:
|