Ուրախալի նորություններ "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուների համար: "Սատանայական" թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը երեկ հայտարարել է, որ նորությանը կից նկարում վերոնշյալ ֆուտբոլիստները պատրաստ կլինեն "Լիվերպուլի" դեմ հանդիպմանը, որը կայանալու է լեգենդար "Էնֆիլդում": Սըր Ալեքսը նշել է, որ ֆուտբոլիստներն անպայմանորեն կօգտվեն կարճատև դադարից` կապված ազգային հավաքականների հանդիպումների հետ, և քրտնաջան կաշխատեն մարզումների ժամանակ, որպեսզի ամբողջությամբ պատրաստ լինեն անգլիական ֆուտբոլի պատմության մեծագույն հակամարտությանը:
|