Home » 2011 » Մարտ » 26 » Վիլյան շրջանցեց Ռաուլին
17:20
Վիլյան շրջանցեց Ռաուլին
Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան ընտրանու կազմում անձնական ռեկորդի հեղինակ է դարձել:
Երեկ Իսպանացիները 2-1 հաշվով հաղթանակ են տոնել Չեխիայի հավաքականի նկատմամբ: Վիլյան նախ 69-րդ րոպեին, իսկ հետո 73-րդ 11մ հարվածով հասել է հաջողության` իր գոլերի քանակը հավաքականի կազմում հասցնելով 46-ի: Նախորդ ռեկորդը պատկանել էր լեգենդար Ռաուլին` 44 գնդակ:
"Ես շատ էի ուզում թարմացնել այդ ռեկորդը, և շատ ուրախ եմ, որ կարողացա անել այդ բանն այդքան դժվարին և միևնույն ժամանակ կարևոր խաղում: Մի քանի օր առաջ ես պայմանավորվել էի իմ մտերիմ ընկերոջ` Պեպե Ռեյնայի հետ, որ եթե ինձ հաջողվի անցնել Ռաուլին, ապա այդ գոլը ես կնվիրեմ նրան",-ասել է Վիլյան:
Հավելենք, որ 29-ամյա հարձակվողին պահանջվել է 72 խաղ, որպեսզի թարմացնի ռեկորդը, իսկ ահա Ռաուլին պահանջվել է 102 հանդիպում 44 գնդակ հեղինակելու համար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: REAl | Rating: 5.0/3
Total comments: 0