Home » 2012 » Օգոստոս » 11 » Վիլանովա. "Բարսելոնան" կգնի նորեկների, բայց ոչ շտապելով"
14:50
Վիլանովա. "Բարսելոնան" կգնի նորեկների, բայց ոչ շտապելով"
 Կատալոնական "Բարսելոնայի" նորաթուխ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հրաժարվել է մեկնաբանել այն ինֆորմացինա, թե իբր իր ակումբի ղեկավարությունը մտադիր է լրջորեն ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը Լոնդոնի "Արսենալի" խաղացող Ալեքսանդր Սոնգով: "Չեմ ուզում խոսել այն խաղացողների մասին, ովքեր "Բարսելոնայի" անդամ դեռ չեն: Եթե ես սկսեմ խոսել այլ ակումբներում հանդես եկող խաղացողների մասին, ապա այդ կերպ կվիրավորեմ այդ ակումբներին: Միայն մեկ բան կարող եմ ասել. "Բարսելոնան" կգնի միայն որակյալ խաղացողների, ովքեր ունենան մեր թիմին համապատասխան բնավորություն: Մենք այդ տեսանկյունից ոչ մի տեղ չենք շտապում և դեռ կգնենք",- ասել է կատալոնական գրանդի նորանշանակ գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 320 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0