Home » 2013 » Հունիս » 1 » Վիլանովա. "Բարսելոնան" պետք է ուժեղացնի պաշտպանությունը"
15:48
Վիլանովա. "Բարսելոնան" պետք է ուժեղացնի պաշտպանությունը"
 "Կապտանռնագույնների" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանություններ է տվել այն խաղացողների հետ կապված իրավիճակների մասին, ովքեր էլ լքելու են կամ կարող են լքել ակումբը: "Էրիկ Աբիդալի հետ գործող պայմանագրի չերկարաձգելը ակումբի ղեկավարության համատեղ որոշումն է: Ես այդ հարցի հետ կապված ինձ շատ վատ եմ զգում: Մենք հասկանում ենք, որ չենք կարող նրա բնավորությամբ ձախլիկ կենտրոնական պաշտպան գտնել: Հույս ունեմ, որ Էրիկը կհայտնվի մեծ ակումբում և հնարավորություն կստանա ապացուցելու, որ դեռևս կարող է խաղալ բարձր մակարդակով: Մենք պետք է զգալիորեն ուժեղացնենք թիմի պաշտպանութունը. ես այդ մասին արդեն ասել եմ: Հույս ունենք, որ Պույոլը կապաքինվի վնասվածքից և հաջորդ մրցաշրջանում կկարողանա օգնել մեզ: Նրա պրոֆեսիոնալիզմի հարցում կասկածներ լինել չեն կարող: Որքան ես եմ հասկանում, չկա որևէ խնդիր կապված այն հարցի հետ, որ Վիկտոր Վալդեսը ակումբում մնա հաջորդ տարի: Վիլյայի ապագայի մասին դեռ չենք խոսել, բայց ես շատ դրական եմ գնահատում նրա աշխատանքը նախորդ մրցաշրջանում: Ինչ վերաբերում է Տիագո Ալկանտարային, կարող եմ միայն ասել, որ նա շատ արժեքավոր ֆուտբոլիստ է: Նա "Բարսելոնայի" ապագան է, և մենք ուրախ կլինենք, եթե նա մնա: Բայց այդ որոշումը նրանն է. Տիագոն պետք է որոշի, թե որն է իրեն ավելի հարմար",- ասել է "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 336 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0