18:47 Վիլանովա. "Ուզում եմ շարունակել աշխատանքս "Բարսելոնայում" | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր հիվանդությունից հետո առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել և պատմել է կատալոնական գերակումբում սկսված այս աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին: "Յուրաքանչյուր օր ես ավելի ու ավելի լավ եմ լինում, ուժերս էլ ավելանում են: Ուզում եմ շարունակել աշխատանքս "Բարսելոնայի" գլխավոր մարզչի պաշտոնում: Աշխատելու համար ես ունեմ բավականին ուժ և մոտիվացիա: Հուսով եմ՝ առողջությունս չի խանգարի: Հիվանդության ընթացքում ոչ մի անգամ չեմ մտածել աշխատանքս ավարտելու մասին: Գիտե՞ք, եթե ես անընդմեջ երկու ոչ աշխատանքային օր եմ ունենում, տխրում եմ. ես ուզում եմ աշխատել: "Բարսելոնայի" դարաշրջանի ավարտի մասին խոսակցություննե՞րը: Այդպես խոսում են մշտապես: Պարզապես "Բարսելոնան" չափազանց բարձր նշաձող է սահմանել, իսկ սպորտում մշտապես ամենաբարձրում գտնվելը շատ դժվար է",- նշել է երիտասարդ մասնագետը: "Ենթադրում եմ, որ, այսպես կոչված, ցիկլի մեջ կարող են լինել տաբեր ընթացքներ՝ էլ ավելի ակտիվ ու հաջողակ, պակաս ակտիվ ու հաջողակ: Հնարավոր է, որ այս "Բարսելոնայի" առաջին 3 տարիները մնան անկրկնելի աշխարհի ցանկացած թիմի համար",- ասել է մարզիչը, ով նոր է ապաքինվել կոկորդի քաղցկեղի վիրահատությունից և քիմիական թերապիաներից հետո:
| |
|
Total comments: 0 | |