Home » 2012 » Օգոստոս » 13 » Վիլանովան գոհ է "Բարսելոնայի" ներկա մարզավիճակից
17:31
Վիլանովան գոհ է "Բարսելոնայի" ներկա մարզավիճակից
 Կատալոնական "Բարսելոնայի" նորանշանակ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, ում գլխավորությամբ Կատալոնիայի գլխավոր թիմն այս տարի արդեն իսկ ավարտել է իր մինչմրցաշրջանային նախապատրաստական փուլը, խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և արդեն շարք վերադարձած Դավիդ Վիլյայի մասին: "Իսպանիայի առաջնությունն ուր որ է մեկնարկելու է, իսկ մենք արդեն պատրաստ ենք և ցույց ենք տալիս բավական արագ ֆուտբոլ: Ֆուտբոլիստների մեծ մասը մեզ հետ 2-3 շաբաթ արդեն մարզվել է, իհարկե, մի մասն ավելի քիչ է մարզվել, սակայն թիմային գործողությունները բավական կարգավորված են: Երբ խաղում էինք Բուխարեստի "Դինամոյի" հետ, որոշեցի խաղաժամանակ տրամադրել այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղացել են Իսպանիայի ազգային ընտրանու կազմում Եվրոպայի առաջնության ժամանակ և ավելի ուշ են միացել թիմին, սակայն խաղադաշտի որակի վատ լինելու պատճառով ես փոշմանեցի և փոխեցի որոշումս: Իսկ թե ինչու Չավին, Խորդի Ալբան ու Կառլես Պույոլը օրերս չեն հրավիրվել ազգային հավաքական, դեռևս դժվարանում եմ ասել, քանի որ դա հավաքականի մարզչի որոշումն է: Պույոլը դեռ մի փոքր լավ չի զգում իրեն, սակայն դա էլ նորմալ է, քանի որ նոր է ապաքինվել: Ամենից կարևորը Վիլյայի վերադարձն էր: Նրա կարիքը մենք զգում էինք դեռևս անցած մրցաշրջանում: Նա դեռևս պատրաստ չէ ողջ հանդիպում անցկացնելուն: Իհարկե, նա լավ մարզվում է, բայց դեռ ժամանակ է պետք, մինչև կարողանա օպտիմալ մարզավիճակի հասնել",- ասել է "Բարսելոնայի" նորաթուխ գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0