22:11 Վիլանովան գոհ է Վիլյայից | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան էլ մեկնաբանել է Վիլյայի վերադարձը իր թիմի հիմնական կազմ (Դավիդը խաղացել էր "Ալավեսի" դեմ հանդիպման ողջ ընթացքում և դարձել էր դուբլի հեղինակ): "Կարծում եմ` Վիլյան լավ խաղաց: Նա խաղաց ամբողջ հանդիպմանը և խփեց երկու գնդակ: Ես տեսնում եմ, որ նա լավ մարզավիճակ է ձեռք բերում: Նա լուրջ վնասվածք ուներ, որի համար ստիպված էր երկար աշխատել բժիշկների հետ: Նրա գոլերը կօգնեն նրան: Մենք նրան խաղալու հնարավորություն դեռևս շատ կտանք",- օրերս ասել է Տիտո Վիլանովան` ոգևորելով իր թիմի 31-ամյա իսպանացի ռմբարկուին:
| |
|
Total comments: 0 | |