Այսօր մի քանի պորտուգալական ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկություն, ըստ որի "Պորտուի" գլխավոր մարզիչ Վիլաշ-Բոաշը մյուս մրցաշրջանից սկսած կգլխավորի "Չելսին": Ինչպես տեղեկացվում է, 33-ամյա մասնագետը հայտնել է իր ակումբին, որ պատրաստվում է տեղափոխվել Լոնդոն: Մյուս կողմից էլ "Չելսին" իր հերթին Պորտուգալիայի չեմպիոնին կվճարի 15 մլն եվրո՝ մասնագետի պայմանագիրը պորտուգալական գրանդի հետ խզելու համար:
|