23:03 Վիլլաշ-Բոաշ. "Հալկի կարիքն ենք զգում" | |
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ իր գլխավորած ներկայիս ակումբին օդուջրի պես անհրաժեշտ է պորտուգալական "Պորտուի" բրազիլացի աստղ Հալկը, ով այս մրցաշրջանում էլ շարունակում է բավականին արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել: "Մենք ունենք Ֆլորան Մալուդայի ու Սալամոն Կալուի պես ամուր տղաներ, սակայն վերջիններիս հետ կնքված պայմանագիրը շատ շուտով կավարտվի: Բացի այդ մենք ունենք Դանիել Սթարիջ և Խուան Մատա. սրանք, սակայն, ակումբի ապագան են: Ամեն դեպքում, այսօր "Չելսին" հենց Հալկի կարիքն ունի, ով ոչ միայն փոխանցումներ է կատարում, այլև գրավում է մրցակիցների դարպասը",- ասել է Վիլլաշ-Բոաշը: Հավելենք, որ այս մրցաշրջանում անցկացրած 29 խաղերի ընթացքում Հալկն արդեն 12 գնդակ է խփել:
| |
|
Total comments: 0 | |