Home » 2011 » Սեպտեմբեր » 20 » Վիլլաշ-Բոաշ. "Մի տեսակ տարօրինակ հանդիպում եղավ"
19:01
Վիլլաշ-Բոաշ. "Մի տեսակ տարօրինակ հանդիպում եղավ"
 Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդից" 3-1 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է մեծ թվով գոլային հնարավորությունները չիրացնելու մասին: Մարզիչը նշել է, որ 3-0 հաշվի ժամանակ ետ բերել կորցրածը արդեն բարդ էր: Բրիտանական հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խսքերը. "Դա շատ տարօրինակ հանդիպում էր, շատ բաց խաղ էր ընդհանում, երկու թիմերն էլ գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեին: Հնարավոր է, որ մեր բախտը այդ երեկո ավելի շատ բերեր: Մենք կարող էինք մի քանի անգամ գոլ խփել, ընդ որում դա անեինք առաջինը: Առաջին խաղակեսի հաշիվը ուղղակի անհավանական էր, սակայն մենք դեռ ժամանակ ունեինք ամեն ինչ փոխել: Միշտ էլ դժվար է ետ բերել կորցրածը, եթե հաշիվը 3-0 է` հօգուտ մրցակցի, սակայն պետք է ռիսկի դիմեինք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0