Home » 2013 » Հունվար » 6 » Վիլլաշ-Բոաշ. "Մոուրինյոն բոլոր ժամանակների լավագույն մասնագետն է"
17:55
Վիլլաշ-Բոաշ. "Մոուրինյոն բոլոր ժամանակների լավագույն մասնագետն է"
 Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը պատմել է իր ու Ժոզե Մոուրինյոյի աշխատանքային հարաբերությունների մասին, որոնք սկսվել են դեռևս "Պորտուից". "Դե, Մոուրինյոն ինձ համար բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է: Նրա հետ աշխատանքն ինձ համար ինքնատիպ փորձ էր: Շատ դժվար է գտնել մեկ այլ նման մակարդակի պրոֆեսիոնալի, ով այդքան շատ գիտելիքներ ու գործին նվիրվածություն ունի: Շատ ուրախ եմ, որ նա իմ մեջ տեսավ ապագա մասնագետին: Ես Ժոզեի համար ուսումնասիրում էի մրցակիցների խաղերը: Աշխատում էի նրա հետ և յուրացնում նրա աշխատանքային մեթոդները. նա հոյակապ ուսուցիչ է: Գուցե այսօր կարող են ասել, որ ես հենց Ժոզե Մոուրինյոյի մեթոդներով եմ աշխատում, սակայն այդպես չէ: Ես այլ կերպ եմ աշխատում, թեպետ չեմ մերժի, որ Ժոզեի հետ աշխատանքն իր կնիքը թողել է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0