Home » 2012 » Փետրվար » 9 » Վիլլաշ-Բոաշ. "Նեյմարը "Չելսիում" չի լինի"
16:28
Վիլլաշ-Բոաշ. "Նեյմարը "Չելսիում" չի լինի"
 Լոնդոնի "Չելսիի" երիտասարդ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել է, որ "արիստոկրատները" ձմռանը ցանկանում էին գնել բրազիլացի Նեյմարին, սակայն հարձակվողին գնելու պայքարում իրենք տանուլ են տվել: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է երիտասարդ մասնագետի խոսքերը. "Ոչ ոք չգիտի, թե կոնկրետ որ ակումբում է շարունակելու ֆուտբոլային կարիերան Նեյմարը: Դրա մասին միայն գիտի հենց Նեյմարը, ուրիշ ոչ մեկը: "Չելսի" նա հաստատ չի տեղափոխվի` չնայած նրան, որ բոլորս էլ ցանկանում ենք նրան տեսնել հենց "Չելսիի" կազմում: Ներկայումս մի շարք տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ չեն ցանկանում կարիերան շարունակել որևէ եվրոպական գրանդ ակումբում` նախընդրելով մնալ հայրենիքում, քանի որ Եվրոպայում ամեն ինչ այլ է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0