Home » 2011 » Սեպտեմբեր » 18 » Վիլլաշ-Բոաշ. "Յունայթեդին" պարտվելու դեպքում որևէ սարսափելի բան չի կատարվի"
18:10
Վիլլաշ-Բոաշ. "Յունայթեդին" պարտվելու դեպքում որևէ սարսափելի բան չի կատարվի"
  Լոնդոնի "Չելսիի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն քիչ անց` 20:00-ին, Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում մանչեսթերյան "Օլդ Թրաֆֆորդում" "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք հանդիպումից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ մրցաշարային աղյուսակի դիրքային տեսանկյունից այս խաղն այդքան կարևորություն չի ներկայացնում: "Չելսիի" պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Ես հուսով եմ, որ իմ սաները գեղեցիկ ֆուտբոլ կցուցադրեն "Մանչեսթեր Յունայթեդի" հետ խաղում: Մենք շատ ենք ուզում երջանկացնել մեր երկրպագուներին: Այո, մենք խաղում ենք չեմպիոնության համար պայքարում մեր անմիջական մրցակցի հետ, բայց չէի ասի, որ աղյուսակում հորիզոնականների տեսանկյունից խաղն այդքան կարևոր է: Եթե մենք հաղթենք,  կբարելավենք մեր դիրքերը, ոչ-ոքի խաղանք, այն նույնը կմնա, պարտվելուց էլ սարսափելի ոչինչ չի պատահի: Առջևում դեռ շատ խաղեր կան, և ինչպես պատմությունը ցույց է տալիս, վերջնական արդյունքը որոշվում է աշնանը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 397 | Added by: Hayk | Tags: Օլդ Թրաֆֆորդ, պատմություն, գլխավոր մարզիչ, մամուլի ասուլիս, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա, Անդրե Վիլաշ-Բոաշ, Չելսի, Լոնդոն | Rating: 5.0/1
Total comments: 0