Պորտուգալացի երիտասարդ մասնագետ Անդրե Վիլլաշ-Բոաշն այսօր ցրել է բոլոր այն ստահոդ լուրերը, թե ինքը շատ շուտով կգլխավորի Լոնդոնյան "Տոտենհեմը": Պորտուգալացի մարզիչն ասել է, որ իրականում ոչ մի բանակցություններ էլ չեն եղել, ավելին` ինքը դեռ չի ցանկանում աշխատել Անգլիայում: "Թե ինչեր են գրում այսօրվա մամուլում, ինձ չի հետաքրքրում, ուղղակի ցանկանում եմ ասել, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը",- ասել է պորտուգալացին:
|