Home » 2012 » Հուլիս » 25 » Վիլլաշ-Բոաշը կրկին խոսել է Մոդրիչի մասին
14:29
Վիլլաշ-Բոաշը կրկին խոսել է Մոդրիչի մասին
 Լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը վերջերս չի կարող մեկ օր անգամ ապրել առանց կիսապաշտպան Լուկա Մոդրիչի` Մադրիդի "Ռեալ" տեղափոխման մասին խոսելու: Այսօր էլ առավոտյան պորտուգալացի մասնագետը կրկին խոսել է խորվաթ ֆուտբոլիստի մասին: "Ամեն ինչ այնքան էլ մեր "Տոտենհեմից" կախված չէ, քանի որ իրականում այն ակումբները, որոնք ցանկանում են գնել այդ հզոր ֆուտբոլիստին, դիմել են մեզ: Ես ու "Տոտենհեմի" նախագահը մեր պատրաստակամությունն ենք հայտնել քննարկելու բոլոր առաջարկները, ինչն էլ շատ քիչ է պատահում ժամանակակից ֆուտբոլում: Մենք չենք կասկածում, որ Լուկան հոյակապ անձնավորություն է, սակայն ֆուտբոլում մարդ լինելը միակը չէ, որ գնահատվում է: Մենք ունենք մեր հստակ սկզբունքները և ետ չենք կանգնի դրանից: Այն ակումբը, որը դեռ ցանկանում է գնել Մոդրիչին, պետք է ընդունի մեր պայմանները: Կարծում եմ` կա երկու ելք` կա՛մ Մոդրիչը հեռանում է, կա՛մ մնում թիմում",- ասել է "Տոտենհեմի" գլխավոր մարզիչը:
   Հարկ է նշել, որ Անդրե Վիլլաշ-Բոաշը մեկնաբանել է նաև այդ ֆուտբոլիստի "փախուստը"` այն համարելով ոչ պրոֆեսիոնալին վայել պահվածք և նշել է, որ ակումբի ղեկավարությունը անպայմանորեն տուգանելու է նրան, թեև անձամբ չէր ցանկանա նման բան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 344 | Added by: Hartsat | Tags: Մադրիդի Ռեալ, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Մոդրիչ, մարզիչ, պրոֆեսիոնալ, Տոտենհեմ | Rating: 5.0/1
Total comments: 0