15:53 Վիլլաշ-Բոաշը Լուկա Մոդրիչին մերօրյա ստրկության է դրդում | |
Անգլիական "Տոտենհեմի" գլխավոր մարզիչը դեռևս շարունակում է չեզոք դիրք բռնել թիմի խորվաթ 27-ամյա ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի տրանսֆերային հարցում` փորձելով պաշտպանել ակումբի շահերը: Ըստ պորտուգալացի երիտասարդ մարզչի` իրենց թիմը դեռևս համապատասխան առաջարկ չի ստացել, այդ պատճառով էլ Լուկայի վիճակն այսօր անհայտ է մնում: "Մոդրիչը հիմնական թիմից առանձին է մարզվում: Շատ կարևոր է, որ Լուկան հոգեբանորեն պատրաստ լինի ամեն դեպքում թիմ վերադառնալ: Այս պահին այդ տղան ֆուտբոլի մասին չի մտածում և չի կարող մարզվել հիմնական թիմի ֆուտբոլիստների հետ: Ակումբը բարձր է գնահատում Լուկա Մոդրիչի տաղանդը, այդ պատճառով էլ մենք չենք ցանկանում ցածր գնով վաճառել նրան: Եթե նրա համար համապատասխան փոխհատուցում չստանանք, ապա չենք վաճառի մեր թիմի առաջատարին: Ակումբի ղեկավարությունն իր շահերն է պաշտպանում, այնպես որ Լուկա Մոդրիչը պետք է համակերպվի ստեղծված բարդ իրավիճակին: Եթե "Տոտենհեմի" ղեկավարությանը չհետաքրքրեց իրեն արված առաջարկը, ապա Լուկան ոչինչ անել չի կարող, նա պետք է միանա թիմին",- ասել է Անդրե Վիլլաշ-Բոաշը:
| |
|
Total comments: 0 | |