Home » 2012 » Հուլիս » 23 » Վիլլաշ-Բոաշը "Ռեալին" դժվար պայմաններ է առաջարկում
18:46
Վիլլաշ-Բոաշը "Ռեալին" դժվար պայմաններ է առաջարկում
 Լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը բավական հետաքրքիր ձեռնարկ է մտածել, որպեսզի կարողանա թիմում պահել Լուկա Մոդրիչին, ով ամեն կերպ ձգտում է Մադրիդ տեղափոխվել: Ըստ իսպանական ԶԼՄ-ների` պորտուգալացի մասնագետը այժմ էլ ցանկանում է, որ "Ռեալի" ղեկավարությունը ոչ միայն գումարային փոխհատուցում վճարի խորվաթ խաղացողի համար, այլև "Տոտենհեմին" փոխանցի իր երկու երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների իրավունքները: Ըստ Marca հանդեսի` Անդրե Վիլլաշ-Բոաշը ցանկանում է "Տոտենհեմ" բերել 22-ամյա Խոսելուին և 19-ամյա Խեսե Ռոդրիգեսին:
   Ի դեպ, Խեսեն "Ռեալի" հետ մինչև 2014թ.-ը գործող պայմանագիր ունի, համաձայն որի` իր տրանսֆերն արժե մոտ 40 մլն եվրո: Իսկ ահա գերմանական "Հոֆֆենհայմն" էլ պատրաստակամություն է հայտնել գնելու Խոսելուին, որի գինը մոտ 6-10 մլն եվրո է կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0