Home » 2011 » Օգոստոս » 18 » Վիլլաշ-Բոաշը վստահ է, որ Դրոգբան և Անելկան կմնան "Չելսիում"
22:43
Վիլլաշ-Բոաշը վստահ է, որ Դրոգբան և Անելկան կմնան "Չելսիում"
 Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը բրիտանացի լրագրողներին վստահեցրել է, որ "արիստոկրատների" երկու առաջատար հարձակվողներ իվուարցի Դիդյե Դրոգբան և ֆրանսիացի Նիկոլյա Անելկան չեն պատրաստվում հեռանալ լոնդոնյան գրանդի շարքերից այս տրանսֆրային պատուհանի ընթացքում: Չնայած նրան, որ "կապույտների" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի համար նոր խաղընկեր է գնվել (Խմբ. նկատի ունենք Ռոմելու Լուկակուին), պորտուգալացի մասնագետը դեռ չի ցանկանում հրաժարվել իվուարցուց և ֆրանսիացուց: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը. "Դա ճիշտ չէ, որ նրանք ցանկանում են հեռանալ մեզանից: Դրոգբայի հետ մենք անպայման կերկարաձգենք պայմանագիրը, քանի որ նա մեր ակումբի մի մասնիկն է և հենց ինքն էլ է ցանկանում մնալ: Հենց այսպես էլ կլինի, քանի որ մենք շուտով նոր պայմանագիր կառաջարկենք նրան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Tags: Նիկոլյա Անելկա, լրագրող, գլխավոր մարզիչ, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Ֆեռնանդո Տորես, Չելսի, Դիդյե Դրոգբա, արիստոկրատներ, հարձակվող | Rating: 5.0/2
Total comments: 0