05:50 Վիլտորը հեռանում է ֆուտբոլից | |
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Սիլվեն Վիլտորը երեկ հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: Արդեն 38-ամյա խաղացողն իր կարիերան սկսել է 1993թ.-ից "Ռեննի" կազմում, ապա հանդես է եկել ֆրանսիական "Բորդոյի", հետո անգլիական "Արսենալի" կազմում: Ավելի ուշ վերադարձել է Ֆրանսիա, դարձել նախ "Լիոնի", ապա "Մարսելի", "Մեցի" և "Նանտի" խաղացող: Ֆուտբոլիստը 4 անգամ նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը (1999թ.-ին "Բորդոյի" և 2005-2007թթ.-ին "Լիոնի" կազմում) ու ևս երկու անգամ դարձել է անգլիական "Պրեմիեր լիգայի" հաղթող (2002 և 2004թթ.-ին)` գրանցելով մի շարք ինքնատիպ ռեկորդներ ու անձնական պարգևներ:
Բացի ակումբային բուռն կարիերայից` Սիլվեն Վիլտորը բավական հաջող ելույթներ է ունեցել նաև ազգային ընտրանու կազմում. 2000թ.-ին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը` նվաչելով չեմպիոնի կոչումը, իսկ ահա 2006թ.-ին իր թիմի հետ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: | |
|
Total comments: 0 | |