Home » 2011 » Մարտ » 1 » Վիլյա. "Հաճելի է ևս մեկ անգամ խաղալ "Վալենսիայի" հետ"
20:50
Վիլյա. "Հաճելի է ևս մեկ անգամ խաղալ "Վալենսիայի" հետ"
Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում "Վալենսիայի" հետ արտագնա խաղի նախաշեմին նշել է, որ թիմի համար այս խաղը  լուրջ փորձություն կլինի: Նա նաև խոստովանել է, որ իր համար հաճելի է վերադառնալ ակումբի սեփական մարզադաշտ, որտեղ ինքը մի քանի մրցաշրջան է անցկացրել  մինչ "Բարսելոնա" տեղափոխվելը:
Իսպանական AFP պարբերականին տված հարցազրույցում հարձակվողը նշել է. ""Վալենսիայի" հետ խաղը ամենադժվարներից կլինի, բայց անձամբ ինձ համար հաճելի կլինի վերադառնալ մի վայր, որի հետ կապված ես շատ լավ հիշողություններ ունեմ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0