Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Վիլյան հույս ունի, որ կկարողանա մասնակցել "Չեմպիոնների լիգայի" եզրափակչին
12:01
Վիլյան հույս ունի, որ կկարողանա մասնակցել "Չեմպիոնների լիգայի" եզրափակչին
 Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական "Բարսելոնայի" երիտասարդ հարձակվող Դավիդ Վիլյան, ով "Աշխարհի ակումբային առաջնության" կիսաեզրափակիչում սրունքոսկրի կոտրվածք էր ստացել, հույս է հայտնել, որ կկարողանա մասնակցել Մյունխենում մյուս տարվա մայիսին կայանալիք "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ հանդիպմանը: Իսպանացի հարձակվողի խոսքերն է մեջբերում հեղինակավոր Tuttomercatoweb.com սպորտայի պորտալը. "Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար: Այս վնասվածքը լուրջ հարված էր, բայց, հուսով եմ, արագ կապաքինվեմ: Այժմ մտածում եմ միայն հասցնել վերականգնվել մինչև Մյունխենում կայանալիք եզրափակիչը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 455 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0