09:03 Վիլյան կարող է ավելի շատ վաստակել | |
Կատալոնական "Բարսելոնայի" 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան կարող է էլ ավելի շատ գումար վաստակել, եթե որոշի երկարաձգել ակումբի հետ մինչև 2014թ.-ը գործող պայմանագիրը ևս 4 տարով: Խաղացողը ներկայումս ստանում է տարեկան 7.5 մլն եվրո, որը կարող է նոր պայմանագրում դառնալ 11 մլն եվրո: Նախկինում կնքված 4-ամյա պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք տարի հունիսին: Եթե հարձակվողը չցանկանա նոր պայամանագիրը կնքել, ապա "Բարսելոնան" կորոշի վաճառել նրան՝ սահմանելով 15 մլն եվրո փոխհատուցման գին: Ի դեպ, խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են Անգլիայում:
| |
|
Total comments: 0 | |