21:36 Վիլյան կվերադառնա սեպտեմբերին, իսկ Ուիլշերը` նոյեմբերից ոչ շուտ | |
Օրերս արդեն հստակեցվել են այն ժամկետները, որից հետո էլ ֆուտբոլային խաղադաշտ կկարողանան մտնել այնպիսի ֆուտբոլային աստղեր, ինչպիսիք են անգլիացի 20-ամյա կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն ու իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ դուրս են եկել շարքից և չեն կարողանում օգնել իրենց ակումբներին` այս կամ այն կերպ անընդհատ հետաձգելով իրենց վերադարձը և ստիպելով թիմերի երկրպագուներին կարոտել ու սպասել իրենց:
*** Թեև հարձակվող Դավիդ Վիլյան ամբողջությամբ ապաքինվել է ոտքի կոտրվածքից, սակայն դեռևս չի կարող ֆուտբոլ խաղալ: Ըստ "Բարսելոնայի" բժիշկների ախտորոշման` 31-ամյա հարձակվողը կկարողանա խաղադաշտ մտնել արդեն այս սեպտեմբերի կեսերից: Ամենայն հավանականությամբ, նա կկարողանան խաղադաշտ դուրս գալ ազգային հավաքականների` սեպտեմբերին տեղի ունեցող հանդիպումներից անմիջապես հետո, երբ վերսկսվեն ազգային առաջնությունների խաղերը և "Չեմպիոնների լիգայի" մրցաշարը: *** Լոնդոնյան "Արսենալի" 20-ամյա կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կրկին ստիպված կլինի հետաձգել իր վարադարձը, քանի որ նրա վնասվածքը այդպես էլ արագ չի ապաքինվում: Թեև ավելի վաղ "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ ֆուտբոլիստը շարք կվերադառնա արդեն հոկտեմբերին, սակայն ինչպես հիմա է պարզվել, Ջեկ Ուելշերին էլ կարելի է իրականում սպասել միայն նոյեմբերին, քանի որ դեռևս 3 ամիս էլ անհրաժեշտ է, որպեսզի 20-ամյա խաղացողը ամբողջությամբ վերականգնվի: | |
|
Total comments: 0 | |