Կատալոնական "Բարսելոնան" օրերս աչք է դրել անցած մրցաշրջանի վերջնական արդյունքներով "Սեգունդա" տեղափոխված "Վիլյառեալի" միանգամից 4 ֆուտբոլիստների վրա, որոնց թվում են դարպասապահ Դիեգո Լոպեսը, կիսապաշտպաններ Բորխա Վալերոն և Բրունո Սորիանոն, ինչպես նաև բրազիլացի հարձակվող Նիլմարը: Ըստ իսպանական AS հանդեսի` "կապտանռնագույնները" վերոնշյալ քառյակի համար կառաջարկեն 30 մլն եվրո, ինչը լիարժեքորեն բավարար է "Դեղին սուզանավորդների" ղեկավարությանը:
|