Սլովակիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հետևյալ կարծիքն է հայտնել ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի շրջանակներում Իռլանդիայի ընտրանու դեմ կայացած հանդիպումից հետո (Խմբ. նշենք, որ այս երկու ընտրանիների միջև կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով). "Երկու թիմերն էլ հիանալի հանդիպում անցկացրին, քանի որ բաց խաղ էր ընթանում: Մենք կարող էինք հաղթել, կարող էինք նաև պարտվել. ամեն ինչ հնարավոր էր այս խաղում: Խումբը դեռևս ամբողջովին բաց է մնում, և այժմ մենք պետք է երեքշաբթի օրը հաղթենք Հայաստանին, որի դեպքում մենք լավ հնարավորություններ կունենանք ապագայում ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար":
|